Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է շարունակում աշխատել «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչու է շարունակում գլխավորել անգլիական ակումբը։

«Մեր այստեղ գտնվելու պատճառը Ստամբուլը չէ և «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը: Մեր այստեղ գտնվելու պատճառը «Մոնակոյից», «Լիվերպուլից», «Թոթենհեմից» և «Լիոնից» կրած պարտությունների պատճառն է:

Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Չելսիից» պարտվելուց հետո շատ ցավ էի ապրում, բայց հիմա այդ ցավն անցել է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ կարողացավ հաղթել այս մրցաշարում՝ հիմնական խաղում 1։0 հաշվով հաղթելով «Ինտերին»։