Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը հասկանում է, որ դեռևս չի վաստակել Չավիի թիմում իր տեղը։ Հիշեցնենք, որ ամռանը «կապտանռնագույնները» պորտուգալացուն վարձակալել էին առանց գնման իրավունքի։
Sport-ի տեղեկություններով՝ Ֆելիշը հասկանում է, որ մրցաշրջանի երկրորդ կեսում իրեն պետք է կատարելագործի և ավելի կայուն դառնա։ Հակառակ դեպքում «Բարսելոնան» դժվար թե փորձի մշտական հիմունքներով գնել պորտուգալացուն:
Մրցաշրջանի առաջին կեսում Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» կազմում անցկացրած տասնհինգ խաղում նա դարձավ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։