«Պալմեյրասի» հարձակվող Էստեւան Վիլիանը մեծ պահանջարկ ունի եվրոպական ակումբների շրջանում։ Այս մասին հայտնում են Mundo Deportivo-ի լրագրողները։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
16-ամյա Էստևանն արդեն իր նորամուտն է նշել «Պալմեյրասի» առաջին թիմում։ Հարձակվողը հինգ հանդիպում է անցկացրել Բրազիլիայի Մ17 հավաքականի մարզաշապիկով և դարձել երեք գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստը նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ «Բարսելոնայում», սակայն կատալոնացիները պատրաստ չեն 60 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման կետ վճարել։