Էդին Ջեկոն և Մաուրո Իկարդին շարունակում են վիճել սոցիալական ցանցերում

Թուրքիայի առաջնության առաջատարների «Ֆեներբախչե» – «Գալաթասարայ» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ «Գալաթասարայում» հանդես եկող Մաուրո Իկարդին 11 մետրանոց է պահանջել, ինչի պատճառով էլ կոնֆլիկտ է ունեցել Էդին Ջեկոյի հետ։

Նրանց վիճաբանությունը շարունակվել է սոցիալական ցանցերում։ Իկարդին մեղադրել է իր մրցակցին մրցավարներին մանիպուլյացիայի մեջ և ամաչել է թուրքական ֆուտբոլի այս վիճակի համար։

Ջեկոն պատասխանել է․ «Գլուխս հարվածեցի դարպասաձողին, հետո բողոքեցի սոցիալական ցանցերում»: Սա նրանց բնորոշ է, ամոթ է»,- գրել է Ջեկոն սոցցանցերում։

Հիշեցնենք, որ բոսնիացին «Ֆեներբախչե» է տեղափոխվել նախորդ ամառ։