Ռոդրի. «Մանկության տարիներին փորձում էի ընդօրինակել Զինեդին Զիդանին»

27-ամյա Ռոդրին, որը համարվում է մեր ժամանակների լավագույն պաշտպանական կիսապաշտպաններից մեկը, ոգեշնչվել է լեգենդար ֆրանսիացի Զինեդին Զիդանով, սակայն ստիպված է եղել փոխել իր նախասիրությունները։

«Իմ մանկության կուռքը Զիդանն էր։ Փորձեցի ընդօրինակել նրան, բայց հետո հասկացա, որ նա խաղում է շատ ավելի հարձակվողական ոճով։

Ես սկսեցի կենտրոնանալ այնպիսի հիանալի կիսապաշտպանների խաղի վրա, ինչպիսիք են Խաբի Ալոնսոն, Սերխիո Բուսկետսը և Մարկոս ​​Սեննան»,- «Սիթիի» առաջատարի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։