«Միլանը» երազում է Ռոբերտո դե Զերբիի մասին

«Միլանում» Ստեֆանո Պիոլիի ապագան մեծ հարցականի տակ է, ավելին, ակումբը կարող է փոխել սեփականատերերին՝ արաբական աշխարհի որոշ ազդեցիկ մարդիկ պատրաստ են ներդրումներ կատարել ակումբում։

Նրանք, ինչպես հաղորդում է La Repubblica-ն, ակնկալում են նոր մարզչի։ Խոսքն, իհարկե, Ռոբերտո դե Զերբիի մասին է, ով աշխատում է «Բրայթոնի» հետ և համեստ ակումբին դուրս է բերել եվրագավաթներ։

Բայց արդյոք մարզիչը, ում ծառայություններն ավելի ու ավելի են պահանջվում հենց Պրեմիեր լիգայում, կցանկանա՞ վերադառնալ Իտալիա, մեծ հարց է: Նախկինում Ռոբերտո դե Զերբին կարողացել է մարզել նաեւ Դոնեցկի «Շախտյորը»։