Ջոնաթան Տան երկու թիմերի միջև ընտրություն է կատարել

Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան հաջորդ ամառ կարող է փոխել ակումբը:

27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրված են «Բավարիան» և Պրեմիեր Լիգայի ակումբներ, սակայն տրանսֆերը կարող է կայանալ միայն մրցաշրջանի ավարտից հետո։

Ըստ Bild-ի՝ Տան կնախընտրեր ուժերը փորձել անգլիական ակումբներից մեկում, քան «Բավարիայում»: Կենտրոնական պաշտպանի հավակնորդ է համարվում Լոնդոնի «Վեսթ Հեմը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ջոնաթան Տան Լևերկուզենի կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո: