«Լացիոյի» հարձակման գծի առաջատար Չիրո Իմմոբիլեն Ա Սերիայի «Էմպոլիի» դեմ խաղում (2:0) ստացած վնասվածքի պատճառով հայտնվել է հիվանդանոցում։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, բուժզննման ժամանակ ռմբարկուի մոտ ախտորոշվել է աջ ազդրի վնասվածք։ Լիարժեք ապաքինման համար հարձակվողին կպահանջվի մոտ երեք շաբաթ։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 33-ամյա կենտրոնական հարձակվողը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով չորս գոլի հեղինակ (երեքը՝ 11 մետրանոցներից)։