Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը տեսանելի ապագայում կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Լրագրող Մայք Մաքգրաթի խոսքով՝ մանկունիանցիների նոր սեփականատերերը՝ Ջիմ Ռատքլիֆի գլխավորությամբ, հիացած են անգլիացի մասնագետով և նրա աշխատանքով «Բրայթոնում»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագին ավելի ու ավելի մոտ է հեռացվելուն: Վերջերս թիմը պարտվեց իր 13-րդ խաղում բոլոր մրցաշարերում և Պրեմիեր Լիգայում նահանջեց ութերորդ տեղ։
Փոթերը գլխավորել է «Չելսին» 2022 թվականի սեպտեմբերին, սակայն ապրիլին հեռացվել է աշխատանքից՝ անբավարար արդյունքների համար։