«Չելսիին» տուգանք է սպասվում

Կիրակի օրը «Չելսին» 1։2 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։ Այս հանդիպումից հետո լոնդոնյան ակումբին տուգանք է սպասվում։

Daily Mail-ի լրագրողները նշում են, որ ֆուտբոլային ասոցիացիայի կանոնները նախատեսում են տուգանքներ թիմերի համար, եթե նրանց ֆուտբոլիստներից վեցը կամ ավելին դեղին քարտ են ստացել մեկ խաղում:

«Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականը: Հաջորդ հանդիպումը Մաուրիսիո Պոչետինոյի թիմը կանցկացնի դեկտեմբերի 27-ին՝ «Քրիսթալ Փելասի» դեմ։