«Յուվենտուսից» «Ֆիորենտինա» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Արթուր Մելոն չի ցանկանում վերադառնալ Թուրին:
«Մանուշակները» 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալել են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ 20 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։ Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ «Ֆիորենտինան» շատ գոհ է բրազիլացու խաղից, և կիսապաշտպանը հույս ունի մնալ Ֆլորենցիայում։ «Յուվենտուսը» ակնկալում է, որ գնման տարբերակը կակտիվանա առաջիկա ամիսներին։
Արթուր Մելոն «Ֆիորենտինայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ գրանցելով 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 15 միլիոն եվրո։