Վիրջիլ վան Դեյկը՝ մրցավարին․ «Այսօր խմե՞լ ես»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը էմոցիոնալ է արձագանքել Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (1-1) մրցավարական որոշումներից մեկին։

52-րդ րոպեին հանդիպման մրցավար Քրիս Կավանին 32-ամյա հոլանդացու խախտումը գրանցեց «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի նկատմամբ։ Վան Դեյկը դժգոհ է մնացել մրցավարի որոշումից։

«Այսօր խմե՞լ ես»: – հարցրեց Վան Դեյքը` ընդօրինակելով բաժակ բարձրացնելու ժեստը։

«Արսենալը» (40 միավոր) պահպանեց առաջատարի դիրքը Պրեմիեր Լիգայում: «Լիվերպուլը» (39) շրջանցեց «Ասթոն Վիլային» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։