«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ. «Ֆլորենտինո Պերեսը թքում է ՈւԵՖԱ-ի վրա»

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետիտը քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

«Ո՞ւմ է փորձում հիմարացնել Պերեսը: Բոլորը տեսել են տեսանյութը, որտեղ նա ցուցադրում է ՈՒԵՖԱ-ի եվրագավաթների գավաթները: Պերեսը թքում է ՈւԵՖԱ-ի վրա, իսկ հետո օգտագործում է այն կերպարը, որն իրեն օգնել է ստեղծել լեգենդար ակումբը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sports.orange.fr-ը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրոպական դատարանը որոշել է օրինականացնել Սուպերլիգան՝ չնայած ՈւԵՖԱ-ի արգելքին։ Մեկուկես տարուց սպասվում է ֆուտբոլային նոր մրցաշարի մեկնարկը։ Ներկա պահին Սուպերլիգայի մասնակիցների թվում են Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»։