Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել եվրոպական գրանդում

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է լքել գերմանական ակումբը, հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն:

Փարիզցիները բանակցությունների մեջ են մտել Վիրցի գործակալի հետ։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 100 մլն եվրո։