Լա Լիգայի «Սևիլիայի» հետ հանդիպումից հետո (1-0) «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գնահատել է ակումբի ելույթը անցած տարում։
«Շատ լավ տարի ունեցանք։ 50 խաղում նրանք պարտվել են ընդամենը 8 անգամ, տարել 34 հաղթանակ, խփել 104 գոլ։ Այնպես որ, դա շատ լավ տարի էր՝ դեկտեմբերից դեկտեմբեր»,- ասել է Սիմեոնեն Marca-ին:
Մադրիդի «Ատլետիկոն» (38 միավոր) Լա Լիգայում բարձրացավ երրորդ տեղ՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Բարսելոնայից» (38)։