Թեթև քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն, ռուս Դմիտրի Բիվոլը հաղթել է բրիտանացի Լինդոն Արթուրին Ռիադում (Սաուդյան Արաբիա) կայացած բռնցքամարտի երեկոյում։
Խաղին հետևել են «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորը։ Երկու մարզիկներն էլ միասին նստել են առաջին շարքում։
Ռուսը պաշտպանեց WBA (սուպեր) աշխարհի չեմպիոնի տիտղոսը և դարձավ IBO վարկածով աշխարհի չեմպիոն։ Այժմ Բիվոլն ունի 22 հաղթանակ 22 մենամարտերում։ Բրիտանացին երկրորդ պարտությունը կրեց 25 մենամարտերում։