Պեպ Գվարդիոլան տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Դեկտեմբերի 22-ին «Մանչեսթեր Սիթին» հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում՝ եզրափակչում 4-0 հաշվով հաղթելով բրազիլական «Ֆլումինենսեին»։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դարձել է աշխարհի ակումբային առաջնությունների նվաճած ռեկորդակիրը։ Իսպանացի մասնագետի համար սա արդեն չորրորդ նման գավաթն է մարզչական կարիերայում։ Նա 2009-ին և 2011-ին գլխավորեց «Բարսելոնան», իսկ 2013-ին՝ «Բավարիան»։

Գվարդիոլան մինչ այսօր ռեկորդը կիսում էր Կառլո Անչելոտտիի հետ, ով 3 անգամ որպես մարզիչ նվաճել է տիտղոսը։