«Նապոլիի» ֆուտբոլիստը մոտ է թիմը լքելուն

«Նապոլիի» կիսապաշտպան Էլիֆ Էլմասը մոտ է «Լայպցիգ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլցիների նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը համաձայնել է վաճառել 24-ամյա մակեդոնացուն։ Տրանսֆերային գումարը կկազմի 25 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Էլմասը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։