«Միլանը» մոտակա ժամերին կարող է հեռացնել Ստեֆանո Պիոլիին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին շատ մոտ ապագայում կարող է կորցնել պաշտոնը։

Ինչպես հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն իր սոցիալական ցանցերում, իտալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է մարզչի աշխատանքից։

Վերջին կաթիլը Ա Սերիայի 17-րդ տուրում «Սալերնիտանայի» հետ ոչ-ոքին էր, մեծ է հավանականությունը, որ առաջիկա ժամերին պաշտոնանկության մասին կհայտարարվի: