Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա ֆուտբոլիստը պայմանագիրը կերկարաձգի մինչև 2025 թվականը՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել նաև ևս մեկ մրցաշրջանով։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։