Էդուարդ Սպերցյանի գործակալը պատասխանել է «Ինտերի» հետ բանակցությունների մասին լուրերին

Ֆուտբոլային գործակալ Ռաֆայելա Պիմենտան մեկնաբանել է իր ֆուտբոլիստի՝ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ իտալական «Ինտեր» տեղափոխության շուրջ բանակցությունների մասին լուրերը։

««Ինտերի» հետ բանակցություններ Սպերցյանի հարցով. Դա ճիշտ չէ։ Մենք չէինք ցանկանա մեկնաբանել ասեկոսեները»,- ասել է Պիմենտան RB Sport-ին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 մլն եվրո։