Ռոդրին նշել է 4 լավագույն ֆուտբոլիստների, ովքեր չեն խաղում «Մանչեսթեր Սիթիում»

Reditt-ի էջերում տեսանյութ է հայտնվել, որում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին խնդրում են ընտրել այլ թիմերի չորս լավագույն ֆուտբոլիստներին։

Պատասխանելով հարցին՝ Ռոդրին նշել է Մադրիդի «Ռեալից» Ջուդ Բելինգհեմի, «Բավարիայից»՝ Հարի Քեյնի, ինչպես նաև «Թոթենհեմի» երկու ֆուտբոլիստների՝ Ջեյմս Մեդիսոնի և Յոն Մին Սոնի անունները։

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» ուրբաթ օրը կխաղա «Ֆլումինենսեի» հետ։