Չավի. «Մենք պետք է արթնանանք»

Կատալոնական «Բարսելոնան» դժվարին հաղթանակ տարավ Իսպանիայի առաջնությունում։

Չավի Էրնանդեսի թիմը շատ գոլային պահեր չիրացրեց «Ալմերիայի» դեմ խաղում։ Թիմի մարզիչն այնքան էլ գոհ չէր խաղից, հատկապես առաջին խաղակեսում։

«Սա անընդունելի էր, և ես այդ մասին ֆուտբոլիստներին ասացի ընդմիջմանը: Նույնիսկ եթե չես կարողանում գոլ խփել, պետք է ավելի շատ ցանկություն դրսևորես խաղադաշտում: Քանի դեռ ֆուտբոլիստները հոգին չդնեն խաղադաշտում, ակումբը ոչինչ չի շահի։

Մենք պետք է արթնանանք: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք և հաղթեցինք: Սա ինձ ավելի շատ դուր եկավ»,- Չավիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։