Սիմոնե Ինձագի․ «Մենք արժանի էինք հիմնական ժամանակում հաղթանակի»

Միլանի «Ինտերը», որը հաղթել էր Իտալիայի գավաթի նախորդ երկու խաղարկություններում, դուրս մնաց մրցաշարից՝ լրացուցիչ ժամանակում պարտվելով «Բոլոնիային»։ «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին տխրել է պարտությունից. նա հիշեցրեց այս մրցաշարի կարևորությունը «Ինտերի» համար.

«Ցավում եմ, քանի որ մինչ այս մենք երկու անգամ անընդմեջ հաղթել էինք մրցաշարում, դա մեզ համար կարևոր էր։ Մենք արժանի էինք հիմնական ժամանակում հաղթանակի, բայց առաջինը գոլ խփելուց հետո կորցրինք մեր խաղը»,- Սիմոնե Ինձագիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Այժմ «Ինտերը» Ա Սերիայի առաջնությունում հանդիպում կունենա «Լեչչեի» հետ, այն կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին։