Եվրոպական դատարանը օրինական է ճանաչել ֆուտբոլային նոր մրցաշարի՝ Եվրոպայի Սուպերլիգայի մեկնարկը։ Այս մասին խոսել է կատալոնական Բարսելոնայի մամուլի ծառայությունը։
««Բարսելոնան» գոհ է Սուպերլիգայի նախագծի վերաբերյալ դատարանի որոշումից։ Այս դատավճիռը ճանապարհ է բացում էլիտար մակարդակի նոր մրցաշարի համար: Մենք դեմ ենք ֆուտբոլային աշխարհում մենաշնորհին: Մենք կցանկանայինք քննարկումներ սկսել, թե ինչպես պետք է զարգանան եվրոպական մրցաշարերը մոտ ապագայում»,- ասվում է «Բլաուգրանայի» հաղորդագրության մեջ:
Հարկ է նշել, որ Սուպերլիգայում ներկայումս ընդգրկված են միայն երկու ակումբներ՝ «Բարսելոնան» և «Ռեալը»: