Իսպանական 5 ակումբ հրաժարվել է մասնակցել Սուպերլիգային

Իսպանական Լա Լիգայի 5 ակումբ արդեն բողոքել է Սուպերլիգայի ստեղծման դեմ։ Մրցաշարին հրաժարվել են այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Վալենսիան», «Վիլյառեալը», «Կադիսը», «Գրանադան» և «Լևանտեն»։

Եվրոպական դատարանն այսօր թույլ է տվել ստեղծել Սուպերլիգա նախագիծ, որի հիմնադիրներն են կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն իրավունք չունեն միջամտելու Սուպերլիգայի ստեղծմանը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Սուպերլիգան նախատեսում է բացարձակապես անվճար հեռարձակել իր հանդիպումները։ Նախաձեռնությունը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն է: