«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե արդյոք հետագայում կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը:
«Այս պահին ես երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում»: Շատ, շատ ուրախ: Ես ևս մեկ տարի ունեմ իմ պայմանագրով: Հուսով եմ, որ կարող եմ շարունակել աշխատել «Մանչեսթեր Սիթիում»:
Ամեն դեպքում, այս պահին ես «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն եմ և ոչ ավելին»,- Գվարդիոլային է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։