Խոսելուն բաց է թողել թիմի մարզումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն բաց է թողել իր թիմի վերջին մարզումը։ Լրագրող Միգել Անխել Դիասի տեղեկություններով՝ իսպանացին մարզումը բաց է թողել բարձր ջերմաստիճանի պատճառով։

Աղբյուրը հայտնում է, որ չնայած ցրտին՝ Խոսելուն, ամենայն հավանականությամբ, իր թիմի հետ կմեկնի «Ալավեսի» հետ վաղը կայանալիք հանդիպմանը, որը կկայանա Իսպանիայի առաջնության շրջանակներում։

Նշենք, որ Խոսելուն «Ռեալում» խաղում է վարձավճարով «Էսպանյոլից», որը նախորդ մրցաշրջանում իջել էր Սեգունդա։ Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում Խոսելուն 17 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։