Կառլո Անչելոտտի․ «Նա ստիպված կլինի խաղալ պաշտպանությունում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, թե արդյոք թիմի կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին կկարողանա՞ փոխարինել վնասվածք ստացած Դավիդ Ալաբային կենտրոնական պաշտպանությունում։

Հիշեցնենք, որ ավստրիացի պաշտպանը «Վիլյառեալի» դեմ խաղում վնասել էր ծնկի խաչաձեւ կապանները եւ շարքից դուրս մնաց մրցաշրջանի մնացած հատվածում:

«Չուամենին չի սիրում խաղալ կենտրոնական պաշտպան. Նույնը վերաբերում է Կամավինգային, ով չի սիրում խաղալ պաշտպանության ձախ եզրում։ Սակայն, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա, Օրելիենը ստիպված կլինի խաղալ պաշտպանությունում»,- ասել է Անչելոտտին Իսպանիայի առաջնության «Ալավեսի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։