«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ 34-ամյա գերմանացու հետ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Աղբյուրի համաձայն՝ նրա զրույցը մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ կարևոր դեր է խաղացել ակումբում մնալու ֆուտբոլիստի որոշման մեջ։
Մյուլլերը «Բավարիայի» սան է։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։