Մարսելո. «Լիբերտադորեսի գավաթը նվաճելը երազանք էր»

Ոչ վաղ անցյալում Մարսելոն «Ֆլումինենսեի» կազմում նվաճեց Լիբերտադորեսի գավաթը՝ ըստ նրա՝ սա իր նվիրական երազանքի իրականացումն է։ Մադրիդի «Ռեալի» նախկին վինգերը խոսել է այն մասին, թե ինչպես էր հաղթել իր երազանքը։

«Ես երազել եմ սրա մասին։ Բայց դա անիրական էր թվում։ Ես ցանկանում էի հաղթել Լիբերտադորեսի գավաթը և խաղալ աշխարհի ակումբային առաջնությունում։

Այո, ես չորս անգամ հաղթել եմ այս մրցաշարում «Ռեալի» հետ։ Բայց ես շատ էի ցանկանում դա անել իմ մանկության ակումբի հետ՝ «Ֆլումինենսեի» հետ. սա իմ մանկության երազանքի իրականացումն է»,- Մարսելոյի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։