«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի ՄՅՈւ-ի դեմ խաղը՝ 0։0 հաշվով։
Հոլանդացի մասնագետը նշել է, որ խաղային պլանը հիանալի է գործել, քանի որ իր թիմի ֆուտբոլիստները գերազանց են խաղացել, մինչդեռ կարծում է, որ եթե գոնե մեկ պահ իրացվեր, ապա «կարմիր սատանաները» կարող էին հաղթանակի հասնել։
««Լիվերպուլը» շատ լավ թիմ է, շատ հարձակվողական թիմ՝ հիանալի շարժումներով», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։