Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ գրանդ ակումբ

Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ» 2024 թվականի ամռանը, հայտնում է MoArsenal86։

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» կարող են նիգերիացու հետ պայմանագիր կնքել 120 միլիոն եվրոյի դիմաց, սակայն կան մեխանիզմներ, որոնք կարող են արժեքը հասցնել 134 միլիոն եվրոյի:

Բացի այդ, նեապոլցիները հետաքրքրված են հարձակվող Գաբրիել Ժեզուսով։

Օսիմհենը «Նապոլիի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։