«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է «Վալենսիայի» դեմ հանդիպումը (1-1)։
«Հիասթափեցնող խաղ էր։ Բայց մենք գործադրում ենք բոլոր ջանքերը ճիշտ ուղու վրա վերադառնալու համար, և մենք դա կանենք»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Դեկտեմբերի 20-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ կխաղա առաջնության վերջին հորիզոնականը զբաղեցնող «Ալմերիայի» հետ։