Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի դարպասապահին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Անդրեյ Լունինի հետ, հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը գոհ է ֆուտբոլիստի առաջընթացից և այլևս չի ցանկանում նրան բաց թողնել ձմռանը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր:

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ Անդրեյին պետք է պայմանագիր առաջարկվի մինչև 2028 թվականը։

Լունինի պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նախկինում, ինչպես հաղորդվում էր, նա պլանավորում էր հեռանալ ակումբից՝ խաղային փորձի բացակայության պատճառով։