Ժոաու Կանսելուն հերքել է այն լուրերը, թե ակումբի ֆուտբոլիստները չեն ընդունում Չավիի մարզչական գաղափարները

«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն հերքել է այն լուրերը, թե ակումբի ֆուտբոլիստները չեն ընդունում Չավիի մարզչական գաղափարները։

«Մենք բոլորս աջակցում ենք Չավիին: Մոռացեք, թե ինչ է ասում մամուլը, ես ձեզ ճիշտն եմ ասում՝ և՛ իմ, և՛ իմ թիմակիցների մասին: Նա զարմանալի մարդ է և լեգենդ:

Չավին միշտ փնտրում է այն, ինչը օգտակար կլինի թիմին։ Նրա հետ աշխատելը չափազանց հաճելի է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։