«Ջենոայի» պաշտպան Ռադու Դրագուշինը կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Ըստ լրագրող Ալֆրեդո Մարտինեսի՝ Ռումինիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Դրագուշինին կարող են գնել 30 միլիոն եվրոյով, այս հրաժարագինը նշված է նրա գործող պայմանագրում:
2023/24 մրցաշրջանում Դրագուշինը «Ջենոայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում։ Դրանցում պաշտպանը մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում է կատարել։
«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Հաջորդ հանդիպումը Չավիի թիմը կանցկացնի դեկտեմբերի 20-ին՝ սեփական հարկի տակ «Ալմերիայի» հետ: