«Արսենալը» նոր հարձակվող է գտել Ա Սերիայից

«Սալերնիտանայի» հարձակվող Բուլայե Դիան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում: Սրա մասին հայտնում են Tribal Football-ի էջերը։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Իտալական ակումբը պատրաստ է բաց թողնել Բուլայեին, եթե նրա համար մոտ 22 միլիոն եվրո առաջարկեն։ Դիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Էվերթոնը»:

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը 11 հանդիպում է անցկացրել։ Բուլայեն 4 գոլ է խփել։ Ա Սերիայի 15 տուրից հետո Սալերնիտանան ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։