«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է վիրահատության ենթարկվել։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 16-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մկանի վնասվածք:
«Կարող եմ հաստատել, որ մենք չենք բացառում վիրահատության տարբերակը։ Երկուշաբթի օրը իրավիճակն ավելի պարզ կդառնա»,- մարզչի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 24-ամյա Ջեյմսը «Չելսիի» կազմում անցկացրել է 9 հանդիպում։