Եվրոպական գրանդը ցանկանում է ձեռք բերել Կազեմիրոյին

ՊՍԺ-ն դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյին ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Le10Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ Կազեմիրոն դիտարկում է այս տրանսֆերի հնարավորությունը։ Նշվում է, որ բրազիլացին կարող է համաձայնվել տրանսֆերին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս չգալու և ֆրանսիական ակումբում ավելի բարձր աշխատավարձի պատճառով։

31-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։