«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Ռեբեկա Ուելչի նշանակումը Անգլիայի առաջնության «Ֆուլհեմ» – «Բարնլի» հանդիպմանը։
Ուելչը կդառնա առաջին կինը, ով կծառայի որպես Պրեմիեր լիգայի հանդիպման մրցավար:
«Հանճարեղ միտք. Հուսով եմ, որ ապագայում նրանք [կին մրցավարներ] ավելի շատ կլինեն։ Գերմանիայում և Չեմպիոնների լիգայում նրանք արդեն չորրորդ մրցավարներ են աշխատում։ Սա հիանալի է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: