ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի հետ կապված իր թիմի ծրագրերի մասին.
«Ձմռանը տրանսֆերային պատուհանը շատ բարդ է լինելու։ Շատ ակումբներ ցանկանում են փոխարինել վնասվածք ստացած խաղացողներին, բայց բարձրակարգ խաղացողներ գտնելը շատ դժվար է։ Այնուամենայնիվ, մենք դեռ ունենք թիմը բարելավելու նպատակ։
Հավանական է, որ մենք ոչ մի խաղացող չենք ձեռք բերելու։ Միևնույն ժամանակ, ես նաև ընդունում եմ, որ մենք կգնենք մեկ կամ նույնիսկ մի քանի խաղացողների»,- ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ։