Էնդրիկը Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց հետո առաջին անգամ ժամանել է Մադրիդ

«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց հետո առաջին անգամ ժամանել է Մադրիդ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

17-ամյա բրազիլացին ներկա կլինի «Վիլյառեալի» հետ «Լոս Բլանկոսի» խաղին և կխոսի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։

2024 թվականի հուլիսին հարձակվողը կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Մադրիդցիները համաձայնվել են գնել նրա պայմանագիրը 37,5 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում նա «Պալմեյրասի» կազմում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 14 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։