Աուրելիեն Չուամենին ապաքինվել է

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին ապաքինվել է ոտնաթաթի սթրեսային կոտրվածքից և կկարողանա մասնակցել «Վիլյառեալի» հետ հանդիպմանը, հայտնում է իսպանացի լրագրող Կարլոս Ռոդրիգեսը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հոկտեմբերի Լա Լիգայի «Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ (2-1)։

Այս մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։