Պեպ Գվարդիոլա. «Չեմ կարծում, որ նա կխաղա «Քրիսթալ Փելասի» դեմ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի վնասվածքի մասին։

«Չեմ կարծում, որ Հոլանդը կխաղա «Քրիսթալ Փելասի» դեմ. Կարծում եմ՝ նա կմեկնի Սաուդյան Արաբիա Աշխարհի ակումբային առաջնությանը, բայց արդյոք նա կկարողանա խաղալ այնտեղ՝ հարց է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Այս մրցաշրջանում Հոլանդը խաղադաշտ է դուրս եկել 22 խաղում, ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում 19 անգամ հարվածել է մրցակիցների դարպասին և կատարել 5 գոլային փոխանցում։