Սերխի Ռոբերտո. «Մեսսիի հեռանալը իսկապես ցնցեց ինձ»

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն հիշել է, թե որքան է զարմացել, երբ Լիոնել Մեսսին հեռացավ ակումբից։

«Լեոյի հեռանալն իսկապես ցնցեց ինձ։ Ո՛չ ես, ո՛չ իմ թիմակիցները սա չէինք սպասում։ Մենք կարծում էինք, որ նա պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը։ Անցել է մի քանի տարի, բայց դեռ ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին։ Անձամբ ես կարծում էի, որ Մեսսին կխաղա «Բարսելոնայում» մինչև իր կարիերայի ավարտը»,- Ռոբերտոյի խոսքերն է մեջբերում Inter Miami News Hub-ը։

Կատալոնական գրանդը արգենտինացի հարձակվողից բաժանվել է 2021 թվականի ամռանը։ Լեոն դարձավ ազատ գործակալ, իսկ հետո պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում անցկացրել է երկու մրցաշրջան, որից հետո տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։