Քինգսլի Կոմանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սպասվող խաղի մասին

«Բավարիայի» վինգեր Քինգսլի Կոմանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա հանդիպումից իր ակնկալիքների մասին։

««Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ թիմ է։ Բայց նույնը վերաբերում է «Գալաթասարային»: Այս ակումբը ամռանը ձեռք բերեց բազմաթիվ խաղացողների, ովքեր նախկինում հանդես էին գալիս բարձր մակարդակով։ Հատկանշական է նաև «Կոպենհագենը»։ Ես զարմացած էի նրանց խաղից»,- Կոմանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Առաջին տուրում մյունխենցիները սեփական հարկի տակ 4-3 հաշվով հաղթեցին մանկունիացիներին։

Կոմանը Գերմանիայի առաջնությունում այս մրցաշրջանում դարձավ երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։