Գարի Լինեկեր․ «VAR-ը փչացնում է ֆուտբոլը»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը կիսվել է Պրեմիեր Լիգայում VAR համակարգի կիրառման վերաբերյալ իր կարծիքով։

«Ինչո՞ւ են պաշտպաններին թույլ տալիս պատահաբար խաղալ ձեռքով, իսկ հարձակվողներին՝ ոչ: Ինչու՞ են չեղարկվում գոլերը: Մարդիկ, ովքեր ստեղծում են մի շարք կանոններ, դա անում են տարօրինակ կերպով։ Ինձ դուր չի գալիս VAR-ի օգտագործումը: Սկզբում ես աջակցում էի, բայց հիմա ինձ մեղավոր եմ զգում։ Ես սխալվեցի, VAR-ը փչացնում է ֆուտբոլը»,- Լինեկերի խոսքերն է փոխանցում The Sun-ը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլը» առաջատարն է, Լոնդոնի «Արսենալը» երկրորդ տեղում է, իսկ  «Ասթոն Վիլան» երրորդն է։