Ռոմելու Լուկակուն իր կարիերայում առաջին անգամ ուղիղ կարմիր քարտ ստացավ

«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հեռացվել է «Ֆիորենտինայի» դեմ խաղում։

Բելգիացին կարմիր քարտ տեսավ Ա Սերիայի հանդիպման 87-րդ րոպեին, որն ավարտվեց 1:1 հաշվով։ Հատկանշական է, որ սա հարձակվողի առաջին ուղիղ հեռացումն է նրա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ակումբային մակարդակում (ավելի քան 600 հանդիպում), ինչպես նաև առաջին հեռացումն է եվրոպական առաջատար հինգ լիգաներում։ Նախկինում Լուկակուն խաղադաշտից հեռացվել էր միայն Բելգիայի առաջնությունում և Իտալիայի գավաթում. երկու դեպքում էլ նա ստացել էր երկու դեղին քարտ, այլ ոչ ուղիղ կարմիր։

«Չելսիից» վարձավճարով հանդես եկող Ռոմելու Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։