Ուսման Դեմբելեն՝ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում

ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պնդում է 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերը։ Ուսմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո, իսկ փարիզցիների հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։